Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 24 » Ինքնությունը չպարզված անձինք 20 ավտոմեքենաներով արգելափակել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մուտքը
20:04
Ինքնությունը չպարզված անձինք 20 ավտոմեքենաներով արգելափակել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մուտքը

   ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ 2016թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, մոտ 20 ավտոմեքենաներով ինքնությունը չպարզված մի խումբ անձինք, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, անտեսելով քրեակատարողական հիմնարկում ծառայություն իրականացնող հերթապահ խմբի գլխավոր մասնագետի օրինական պահանջը, իրենց ավտոմեքենաները կայանել են քրեակատարողական հիմնարկի արգելապատնեշի մուտքի առջև և սահմանափակել քրեակատարողական հիմնարկի տարածք ազատ ելումուտը՝ այդ կերպ մոտ երկու ժամ տևողությամբ խաթարելով «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի բնականոն գործունեությունը:

    Փաստի առթիվ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 552 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0