Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 6 » Ինչպես ազատվել մեջքի փոքրիկ կուզից
20:32
Ինչպես ազատվել մեջքի փոքրիկ կուզից

   Յուրաքանչյուր կնոջ էլ անհանգստացնում է պարանոցի վրայի փոքրիկ կուզը՝ հատկապես 45 տարեկանից հետո, քանի որ այն շատ տհաճ է և անհրապույր:

   Այս խնդիրը կարող է պայմանավորված լինել մի քանի պատճառով, որոնցից են.

     1. ողնաշարի պարանոցային հատվածում փոփոխությունները (ամենից հաճախ 7-րդ պարանոցային և 1-ին կրծքային ողերի հատվածում)

     2. պարանոցի ետնամասի մկանների սպազմը,

   3. ավշի վատ դրենաժը, ինչի հետևանքով հեղուկը կուտակվում է հյուսվածքներում և առաջանում այտուցվածություններ,

    4. արյան ու էներգիայի վատ շրջանառության հետևանքով ճարպերի կուտակումները և այլն:

   Սակայն այս տհաճ խնդրից ազատվելու համար կա մի բավական արդյունավետ վարժություն: Այս վարժությունները կատարելուց առաջ անհրաժեշտ է նախապես «տաքացնել» պարանոցի մկանները կամ պարզապես մի քանի անգամ պտտել գլուխը: Վարժությունները կարելի է կատարել կանգնած կամ նստած, սակայն նստած կատարելու դեպքում՝ հարկավոր է ուշադիր լինել, որպեսզի աթոռը լինի առանց հենակի, իսկ մեջքը մնա ուղիղ:

    1. Հարկավոր է ուղիղ ձեռքերը տանել ետ և մեջքի ետևում «կողպել»: Ափերի ներքին մակերևույթը պետք է ուղղված լինի դեպի մեջքը, իսկ դրսի մակերևույթը՝ դեպի դուրս:

     2. Ձեռքերը հնարավորինս բարձրացնել վերև, միևնույն ժամանակ թիակները մոտեցնելով իրար:

     3. Զույշ ու դանդաղ գլուխը ետ տանել՝ ծոծրակով հպվելով մեջքին: Վարժության այս հատվածն արյան բարձր ճնշման դեպքում կարելի է բաց թողնել կամ կատարել շատ զգույշ:

     4. Պահել այդ դիրքը 30 վայրկյան:

     5. Դանդաղ ու զգույշ գլուխն ու ձեռքերը վերադարձնել սկզբնական դիրք:

     6. Թուլացնել մկանները, իսկ գլուխն իջեցնել՝ կզակը մոտեցնելով կրծքին:

    7. Կատարել հարթեցնող մերսում (մերսել ողնաշարի, պարանոցի ու ուսերի մկաններն այնպես, ինչպես պատկերված է նկարում): Հարկավոր է մերսել ամբողջ ուժով: Կատարել այդ գործողությունները 8 անգամ:

     Այս վարժությունները նաև հանգստացնում են ծանր աշխատանքային օրվանից հետո՝ հատկապես, եթե օրն անցնում է համակարգչի առջև: Սակայն հարկավոր է հիշել, որ վարժություններն անելիս չպետք է առաջանան տհաճ զգացողություններ:

     Եթե այս դիրքում 30 վայրկյան մնալը դժվար է, ապա կարելի է սկսել քչից և հետագայում ավելացնել այդ ժամանակահատվածը:

    Կանխարգելիչ նպատակներով այս վարժությունը հարկավոր է կատարել երկու օրը մեկ, սակայն եթե խնդիրն արդեն անհանգստացնում է, ապա անհրաժեշտ է օրական 2-3 անգամ ժամանակ տրամադրել այս վարժությունը կատարելուն: Այս դեպքում լավ արդյունքի հասնելու համար հարկավոր է պարբերաբար կատարել նման վարժություններ ու մերսումներ:

Նյութի աղբյուրը՝ tert.am

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 537 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0