Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 16 » «Իմ ծեծն իր վրա է վերցրել «Ալյանսի» Գյումրու ցուցակի 2-րդ համար Կարեն Հակոբյանը». Արտյոմ Խաչատրյան
11:25
«Իմ ծեծն իր վրա է վերցրել «Ալյանսի» Գյումրու ցուցակի 2-րդ համար Կարեն Հակոբյանը». Արտյոմ Խաչատրյան

    Ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնում շարունակվում է shame.am կայքի խմբագիր, «Քաղաքական հետազոտությունների կենտրոն» ՍՊԸ տնօրեն Արտյոմ Խաչատրյանի ծեծի գործի քննությունը:

      Tert.am-ի հետ զրույցում ասաց Արտյոմ Խաչատրյանն ասել է, որ Երևանի ռեստորաններից մեկում իր ծեծն իր վրա է վերցրել վերջին ՏԻՄ ընտրություններում «Ալյանս» կուսակցության Գյումրու ցուցակի 2-րդ համար Կարեն Հակոբյանը:

     Նշենք, որ Tert.am-ի հետ զրույցում Խաչատրյանը պնդել էր, որ հոկտեմբերի 5-ին ռեստորաններից մեկում ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախկին նախագահ Տիգրան Ուրիխանյանի կողմնակիցներն իրեն դաժան ծեծի են ենթարկել, իսկ Ուրիխանյանը բազմոցին նստած հետևել է ծեծին, ապա իրեն առաջարկել կայքից հանել որոշ նյութեր:

    «Դեպքից հետո Ուրիխանյանը մամուլում ասաց, թե տեղյակ չի այդ դեպքից, հետո ոստիկանների աշխատանքի շնորհիվ պարզվեց, որ տեղյակ եղել է: Երևի կամերաները ֆիքսել էին նրա մեքենան: Ասել է, ես դեպքի վայրում եղել եմ, բայց ծեծը ինձնից հետո է եղել: «Ալյանսի» Գյումրու ՏԻՄ ընտրությունների ցուցակի 2-րդ համար Կարեն Հակոբյանն իր վրա է վերցրել իմ ծեծը, իսկ Տիգրան Ուրիխանյանը ձայնագրել է ինձ հետ իր զրույցը ու ներկայացրել իրավապահներին՝ ապացուցելու համար, որ իբր իր ներկայությամբ ծեծ չի եղել»,-ասաց Խաչատրյանը:

      Tert.am-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախկին առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը կտրականապես հերքել էր իր ու իր թիմի առնչությունը Արտյոմ Խաչատրյանի ծեծին և ոստիկանությունից պահանջել է պատասխանատվության ենթարկել Խաչատրյանին՝ սուտ մատնության համար:

    Հարցին, թե Խաչատրյանն ասում է՝ անձամբ ներկա եք եղել ծեծին ու հրահանգել եք, որ ծեծեն, Ուրիխանյանն այսպես է պատասխանել. «Ես նմա՞ն եմ մարդ ծեծողի: Այն մարդը, որը պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարներ է պատրաստում և տարածում հասարակական գործիչների, քաղաքական գործիչների, եկեղեցու ներկայացուցիչների հանդեպ, միշտ պիտի պատրաստ լինի, որ որևէ մեկը իրեն կարող է ծեծել: Ծեծը լավ բան չէ: Օրենքով սահմանված պատասխանատվություն կա դրա համար քրեական, և ծեծողները պիտի պատրաստ լինեն այդ պատասխանատվությունը կրելու»:

  Տիգրան Ուրիխանյանը հրաժարվեց պատասխանել հարցին՝ ինքը պատրա՞ստ է կրել պատասխանատվություն:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 486 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0