Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 25 » «Իմ Արցախը» խորագրով հեռուստամարաթոնը հավաքեց 15,428,777 դոլար
11:30
«Իմ Արցախը» խորագրով հեռուստամարաթոնը հավաքեց 15,428,777 դոլար

    «Հայաստան» համայկական հիմնադրամի կազմակերպած հեռուստամարաթոնի ժամանակ հանգանակվեց 15,428,777 միլիոն դոլար, ինչը ընդունվեց ծափերով, զուռնայով ու երիտասարդների` ստուդիայում քոչարիով: «Զգացիք, որ ամենաճիշտը ես էի ասել»,- կատակեց դերասան Հրանտ Թոխատյանը:

    Հիշեցնենք, որ կայացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 19-րդ հեռուստամարաթոնը, որն այս տարի անցկացվեց «Իմ Արցախը» խորագրի ներքո:

    Համազգային դրամահավաքի հանգանակությունները կնպատակաուղղվեն Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը:

          Կշարունակվեն նաև նպատակային հատկացումներով ծրագրերը Հայաստանում և Արցախում:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 191 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0