Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 14 » Հռոմի պապը հրաժարվել է այցելել Բաքվում «Խոջալուի ցեղասպանության զոհերի» հուշարձան
18:26
Հռոմի պապը հրաժարվել է այցելել Բաքվում «Խոջալուի ցեղասպանության զոհերի» հուշարձան

      Հոկտեմբերի 2-ի առավոտյան Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, Կովկաս` երկրորդ հովվապետական այցի շրջանակներում Թբիլիսիից կժամանի Բաքու: Ինքնաթիռը վայրէջք կկատարի ժամը 9.30-ին, և Պապն անմիջապես կուղևորվի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի: Ծիսական մի շարք արարողությունները կտևեն շուրջ վեց ժամ: Այդ ընթացքում կտրվի ճաշ, բայց առանց ադրբեջանցիների մասնակցության, կլինեն միայն եկեղեցու կաթոլիկ համայնքի ներկայացուցիչները: Այս մասին գրում է nyut.am-ը:

        Այցի ընթացքում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Իլհամ Ալիևի հետ կհանդիպիպի 45 րոպեով, իսկ Կովկասի մուլուսմանների առաջնորդ Ալլաշուքյուր Փաշազադեի հետ` 15 րոպեով:

           Արդեն երկու ամիս է, Ադրբեջանի իշխանությունները ամեն ինչ անում են, որպեսզի փոխեն Հռոմի պապի այցելության գրաֆիկը, սակայն նրանց մոտ ոչինչ չստացվեց: Իլհամ Ալիևի բոլոր փորձերը տապալվեցին. նա չկարողացավ Վատիկանին համոզել, որ Պապն այցելի «Խոջալուի ցեղասպանության զոհերի» հուշարձան:

         Վատիկանը հրաժարվել է նաև ադրբեջանական խոհանոցի բարիքներից, պատճառաբանելով, թե Ֆրանցիսկոսը տարեց մարդ է և ամեն ինչ չի ուտում:

      Ադրբեջանում Հռոմի պապի անվտանգությունը կապահովեն Վատիկանի անվտանգության մարմինները:

Կատեգորիա: Աշխարհում | Դիտումներ: 1278 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0