Գլխավոր էջ » 2016 » Օգոստոս » 31 » Հուրի Գեբեշյանի նոր հնարքը պաշտոնապես անվանվել է իր անունով
11:19
Հուրի Գեբեշյանի նոր հնարքը պաշտոնապես անվանվել է իր անունով

    31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացրած առաջին հայ կին մարմնամարզիկ Հուրի Գեբեշյանի կատարած նոր հնարքը պաշտոնապես անվանվել է մարմնամարզուհու անունով: Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ լրատվության բաժնից:

        Հուրի Գեբեշյանը նոր տարրը կատարեց զուգափայտերի վարժության ժամանակ՝ վարժությունը սկսելուց առաջ Գեբեշյանը հրվեց առաջին ձողից և պտտվելով 360 աստիճան բռնվեց մյուսից:

     Ամառային Օլիմպիական խաղերում պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի կին ներկայացուցիչ Հուրի Գեբեշյանը բազմամարտում հավաքեց 53.748 միավոր և չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը։

Կատեգորիա: Գյումրի սպորտ | Դիտումներ: 567 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0