Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 9 » Հովիկ Աբրահամյանը զոհաբերվեց «Սասնա ծռերի» ապստամբության արդյունքում, բայց դա չէ «ծռերի» պահանջը. Պավլիկ Մանուկյան
16:03
Հովիկ Աբրահամյանը զոհաբերվեց «Սասնա ծռերի» ապստամբության արդյունքում, բայց դա չէ «ծռերի» պահանջը. Պավլիկ Մանուկյան

   Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց «Սասնա ծռերի» գործողությունների արդյունքում, բայց դա նրանց պահանջը չէր:

        Սա Պավլիկ Մանուկյանի կարծիքն է, որը Tert.am-ին փոխանցեց նրա փաստաբան Հարություն Բաղդասարյանը, ով երեկ` նախքան վիրահատությունը, իր պաշտպանյալի հետ զրուցել էր վարչապետի փոփոխության թեմայով:

     «Հովիկ Աբրահամյանին զոհաբերեցին հենց «Սասնա  ծռերի» ապստամբության արդյունքում, բայց նրանց պահանջը կոսմետիկ փոփոխությունները չէին: Իսկ վարչապետ նշանակված Կարեն Կարապետյանն ամենևին էլ ազգային համաձայնության վարչապետը չէ:  Սա է Պավել Մանուկյանի տեսակետը»,-ասաց փաստաբանը:

    Փաստաբանը նշեց, որ Պավել Մանուկյանի վիրահատությունն արդեն ավարտվել է և վերջինս տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:

      «Գլխավոր բժիշկն ինձ ասաց, որ նորմալ է անցել, առանց որևէ բարդության, հիմա խելքի գալու`  նարկոզից  դուրս գալու շրջանն է»,-ասաց Հարություն Բաղդասարյանը:  

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 326 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0