Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 23 » Հոռում գյուղում տեղի ունեցավ ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված 24-ամյա Տիգրան Պողոսյանի հիշատակին նվիրված երդման արարողակարգ
18:17
Հոռում գյուղում տեղի ունեցավ ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված 24-ամյա Տիգրան Պողոսյանի հիշատակին նվիրված երդման արարողակարգ

     Այսօր՝ նոյեմբերի 23-ին, Շիրակի մարզի Հոռում գյուղում տեղի ունեցավ ապրիլյան քառօրյա պատերազմում թշնամու դեմ հերոսաբար մարտնչած ու զոհված 24-ամյա Տիգրան Պողոսյանի հիշատակին նվիրված երդման արարողակարգ, որը նախաձեռնել էին գյուղի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները՝ դպրոցի տնօրեն Անահիտ Գալստյանի գլխավորությամբ։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։

      Երեխաները, հերոսի ընտանիքի անդամները, հարազատներն ու ընկերները, Հոռոմի գյուղապետ Աշոտ Պասկևիչյանը, դպրոցի ուսուցչական կազմը՝ տնօրեն Ա. Գալստյանի գլխավորությամբ, զինղեկ Սլավիկ Հովհաննիսյանի, ինչպես նաև քահանայի ու գյուղի բնակիչների հետ ուղևորվեցին դեպի գյուղի գերեզմանոց, որտեղ հողին է հանձնված առյուծ զինվորի աճյունը։

         Տիգրան Պողոսյանի գերեզմանի մոտ ելույթի խոսք ասացին գյուղապետ Ա. Պասկևիչյանը, զինղեկ Ս. Հովհաննիսյանը, Տեր Վիգեն քահանան, ինչից հետո 8-րդ դասարանցիները երդման արարողակարգ անցկացրին, կատարվեց նաև խնկարկում։ 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 336 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0