Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 24 » Հիվանդության խնդիր ունեցող զինվորին այնքան են տանում բերում, մինչև ինքը՝ հիվանդն ինքնակամ գնում է ծառայության
19:43
Հիվանդության խնդիր ունեցող զինվորին այնքան են տանում բերում, մինչև ինքը՝ հիվանդն ինքնակամ գնում է ծառայության

   Հայկական Զինված ուժերում ծառայություն անցած զինվորները անցնում եմ նախնական բուժզննություն, որտեղ թերություն նկատվելու դեպքում կատարվում է կրկնակի բուժզննություն։ Կարճ ասած հիվանդության խնդիր ունեցող զինվորին այնքան են տանում բերում, մինչև ինքը՝ հիվանդն ինքնակամ գնում է ծառայության, հենց այս գործընթացներում է, որ աչք են փակում զինվորների առողջության վերաբերյալ ՀՀ Զինապարտության մասին ընդունված օրենսգրքի այն հոդվածների վրա, որոնց առկայության դեպքում պետք է լինի ազատում բանակային ծառայությունից։

     Պարզ է, որ այստեղ էլ ծանոթ բարեկամ սկզբունքը լավ է աշխատում: Չենք կարող թվարկել, թե քանի բարձրաստիճան զինվորականների ազգականներ են ծառայում բանակում կամ ինչ սկզբունքով՝ զորամասում լինում են հաշված օրեր և ծառայությունը հիմնականում իրականացնում են տանը։ Հենց այս բարձրաստիճան զինվորականների խումբն էլ օժտված է բանից անտեղյակ կաշառք վերցնելու հատկությամբ՝ տարբեր սկզբունքներով։ Հենց այս զինվորական բժիշկների ոչ ճշգրիտ աշխատանքի շնորհիվ, ինչպես նկատում ենք, բանակում ավելացման միտում է գրանցվում առողջական խնդիրների պատճառով տեղի ունեցող դժբախտ պատահարները և որպեսզի խուսափենք, ավելացնելու միտումին և զարկ տալու նման դեպքերի կրճատմանը, անհրաժեշտ եմ համարում վերանայել զինվորական գլխավոր կամիսյաններում առկա բժիշկների վերապատրաստումը, դարձնելով դրանք հաճախակի։ Նաև պետք է անգրագետ կադրերի ներդրման դեմ պայքարը լինի հստակ, իսկ զբաղվողներն էլ ունենան համապատասխան կրթություն։

    Անդրադառնամ նաև զորամասերում առկա մի շարք խնդիրների․ զորամասին կից բուժկետում չկա անհրաժեշտ դեղորայք, զինվորները բավականին ուշ են ստանում բուժօգնություն, էլ չեմ գրում, թե ինչ պայմանների հասցման դեպքում են տեղափոխում զինվորական կենտրոնական հոսպիտալներ։ Ցավոք այս խնդիրները առկա են, իսկ դրանց վերահսկողությունը կատարող գերատեսչությունների աշխատանքը կատարվում է մեծ բացով։ Զինվորների նկատմամաբ ուշադրությունը բոլորիս պարտքն է, հատկապես, եթե այն վերաբերվում է նրանց առողջությանը։

Հեղ․ Մանուկ Սահակյան (ֆբ օգտատեր)

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 671 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 1.0/1