Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 18 » ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. ԱԻՆ
20:53
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. ԱԻՆ

     ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 18-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

     Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

        Շիրակի մարզում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով:

      Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում ժամը 06.00-ց մինչև 20.00, իսկ բեռնատարների համար անցակետը փակ է, իրականացվում են մաքրման աշխատանքներ:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 316 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0