Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 18 » ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. ԱԻՆ
12:33
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. ԱԻՆ

    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 18-ի ժամը 12.15-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

 Գեղարքունիքի մարզում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագածի տարածաշրջանում, Թալինի տարածաշրջանի լեռնային գյղերում, Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում, Սյունիքի մարզի Գորիս և Սիսիան քաղաքներում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Ամասիա գյուղում, Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր և Վանաձոր քաղաքներում  առկա են տեղումներ ձյան տեսքով:

      Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

     Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար անցակետը կբացվի օրվա երկրորդ կեսից, իրականացվում են մաքրման աշխատանքներ:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 209 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0