Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 19 » ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
18:45
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

     ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 19-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

    Դժվարանցանելի է  Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

   Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Սարավան-Զանգեր ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում առկա են տեղումներ ձյան տեսքով:

     Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց, իսկ Արագածոտնի մարզի մարզի Ապարան քաղաքում և Արագած գյուղում՝ մերկասառույց:

       Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում ժամը 06.00-ց մինչև 20.00, իսկ բեռնատարների համար անցակետը փակ է, իրականացվում են մաքրման աշխատանքներ:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 356 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0