Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 2 » ՀՀ 377 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են
11:21
ՀՀ 377 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են

   Այսօր Գեղարքունիքի Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձոր մարզերի 377 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Քաղաքապետի ընտրություններ են նշանակված նաև հանրապետության 2-րդ և երրորդ քաղաքներում` Վանաձորում ու Լոռիում: Այս մասին գրում է tert.am-ը:

    Գյումրիում  ընտրապայքարի մեջ է 10 կուսակցություն և 1 դաշինք՝ ընդհանուր 422 թեկնածուով: Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցում են`

    «Ալյանս» կուսակցությունը՝ ավագանու 23 թեկնածուի ցուցակով, որը գլխավորում է Արմեն Բադալյանը, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 17 թեկնածուով ու Արթուր Համբարձումյանի գլխավորությամբ, ԲՀԿ-ն՝ 49 թեկնածուով ու Վարդևան Գրիգորյանի գլխավորությամբ, «Գյումրեցու ոգին»՝ 16 թեկնածուով՝ Արմեն Ներսիսյանի գլխավորությամբ, ԳԱԼԱ-ն՝ 24 թեկնածուով՝ Վահան Խաչատրյանի գլխավորությամբ, ՀՅԴ-ն՝ 33 թեկնածուով՝ Աշոտ Կուրղինյանի գլխավորությամբ, «Հայկական վերածնունդը»՝ 90 թեկնածուով՝ ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ, ՀԱԿ-ը՝ 22 թեկնածուով Եպրաքսիա Սիմոնյանի գլխավորությամբ, «Գործարար» կուսակցությունը՝ 16 թեկնածու Գեղամ Բաղդասարյանի գլխավորությամբ, «Համախմբում» կուսակցությունը՝ 33 թեկնածուով` Հովհաննես Ասոյան գլխավորությամբ:

     Ավագանու ամենաշատ` 99 թեկնածուների է առաջադրել«Բալասանյան դաշինքը» կամ ՀՀԿ-ՔԴԿ դաշինքը: Ըստ նոր ընտրակարգի, կուսակցություններն ունեն 15-99 թեկնածու առաջադրելու իրավունք, մինչդեռ, դաշինքները` նվազագույնը 25:

      Գյումրին այս ընտրություններին ունենալու է 82 տեղամաս:

   Վանաձորի ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 8 կուսակցություն։ ՀՀԿ ցուցակը գլխավորում է Մամիկոն Ասլանյանը՝ նոտար, ԲՀԿ ցուցակը գլխավորում է Այծեմնիկ Օհանյանը՝ բժշկուհի, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորում է Քրիստ Մարուքյանը՝ պատգամավոր Էդմոն Մարուքյանի եղբայրը, «Համախմբում» կուսակցության ցուցակը գլխավորում է Վահան Ղույումչյանը՝ դոցենտ, ՀԱԿ-ի ցուցակը գլխավորում է Ռուբեն Ոսկանյանը՝ ՍՊԸ-ի տնօրեն, ՀՅԴ ցուցակը գլխավորում է Նելսոն Մամուլյանը՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի կրթական ծրագրերի պատասխանատու, «Հայկական վերածննդի» ցուցակը՝ Արկադի Փելեշյանը՝ Վանաձորի ավագանու անդամ, «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորում է ուսուցիչ Արամ Խաչատրյանը:

    Ըստ  ներքաղաքական վերլուծաբանների` հոկտեմբերի 2–ի ՏԻՄ ընտրությունները կարող են  2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ լրջագույն  ստուգատես դառնալ Հայաստանի քաղաքական ուժերի համար:

   Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի թվով 373 համայնքներ-ից 36-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 82 համայնքում` միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ 255 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: Սահմանված ժամկետում որպես համայնքի ղեկավարի թեկնածու էր առաջադրվել 736 քաղաքացի, որոնցից 49-ը մինչև թեկնածուների գրանցումը հետ է վերցրել գրանցման փաստաթղթերը:

    Նշված համայնքներից քաղաքապետի ընտրություններ են սպասվում նաև Սիսիան, Կապան, Արթիկ, Սևան,Ախթալա, Կամո քաղաքներում: Հիշեցնենք, որ այս համայնքներից որոշներում ընդդիմությունն ունի քաղաքապետի թեկնածուներ: Մասնավորապես. Ախթալայում առաջադրված են «Հայ ազգային կոնգրեսից» Սասուն Վարդումյանը, ՀՀԿ-ից` Հայկազ Խաչիկյանը`  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եղբայրը, և անկուսակցական Սուրեն Թամազյանը:

   Սիսիանում էլ պայքարելու են «Լուսավոր Հայաստանից» Սրբուհի Գրիգորյանը, անկուսակցական Աղասի Հակոբջանյանը, անկուսակցական Արթուր Սարգսյանը, Սևանում ՀՀԿ-ական ինքնաառաջադրված և Սևանի գործող քաղաքապետը  Ռուդիկ Ղուկասյանը, անկուսակցականներ Սարգիս Մուրադյանը և Արա Սմբատյանը:

    Նշենք, որ որոշ գյուղական համայնքներում ևս հետաքրքիր առանձնահատկություններ կան: Օրինակ` հետաքրքիր մրցակցություն է սպասվում նաև Գեղարքունիքի Ջիլ համայնքում, որտեղ առաջադրված է գյուղապետի 3 ՀՀԿ-ական թեկնածու, որոնցից մեկը գործող գյուղապետն է: Իսկ Վայոց ձորի Արենի գյուղում էլ առաջադրված են 6 անկուսակցական թեկնածուներ:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 193 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0