Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 23 » Հեյդար Ալիևը պատրաստ է եղել ճանաչել Արցախի անկախությունը
13:19
Հեյդար Ալիևը պատրաստ է եղել ճանաչել Արցախի անկախությունը

 baltnews.lv-ին տված հարցազրույցում Ռուսաստանի նախկին առաջին փոխարտգործնախարար, Մինսկի խմբում Ռուսաստանը ներկայացնող նախկին համանախագահ Վյաչեսլավ Տրուբնիկովը բացահայտել է 2000 թ-ին Արցախի հարցի շուրջ բանակցությունների մի քանի ուշագրավ մանրամասներ...                   Վերհիշելով ապրիլին տեղի ունեցած Քի Ուեսթյան բանակցությունները՝ Տրուբնիկովն ասել է. «Ղարաբաղի պարագայում մենք դրական իրավիճակում էինք... Հանգուցյալ Հեյդար Ալիևը և Ռոբերտ Քոչարյանը, գումարած Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը շատ ճիշտ էին ամեն ինչ ընկալում... Մենք գտել էին բանաձևը. արժույթի միջազգային հիմնադրամի փողերով մենք ապահովում էին միջանցքը Ադրբեջանից դեպի հարավ և Հայաստանից մինչև Ստեփանակերտ... Բայց Հեյդար Ալիևին... Նա սկզբից ոչ մեկի հետ չէր կիսվում, բայց երբ պատմեց իր մերձավորներին, նրանք ընդդիմացան ասելով. «Ինչպե՞ս...Մենք պետք է մեր տարածքներից տանք...»»: Վ.Տրուբնիկովը նաև նշել է, որ նախատեսվում էր Արցախյան հակամարտության տարածաշրջան մտցնել խաղաղապահ ուժեր, որոնք ներկայացնելու էին ԱՊՀ երկրները...

     ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության նախկին տնօրենի, ՌԴ հերոսի, ՌԴ բանակի գեներալի և ՌԴ ԱԳՆ-ում բավական բարձր պաշտոններ զբաղեցրած Վ. Տրուբնիկովի այս հայտարարությունը սկանդալ կարող է առաջացնել Բաքվում, քանի որ Հեյդար Ալիևի որդին՝ Իլհամ Ալիևը, որը Ադրբեջանի ներկայիս նախագահն է, չի ընդունում այն, որ իր հայրը ժամանակին համաձայնվել է գնալ փոխզիջման և Արցախին տալ անկախություն... Տրուբնիկովի նշած միջանցքները հավանաբար Ադրբեջան-Նախիջևան և Գորիս-Բերձոր (Լաչին)-Ստեփանակերտ միջանցքներն են...

Տրուբնիկովը նաև բացահայտում է,որ հենց Հեյդար Ալիևի պատճառով են ձախողվել Քի Ուեսթյան բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելը,քանի որ վերջինիս շրջապատը ակնհայտորեն Հեյդար բաբային մեղադրել է ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ՝հողերը հանձնելու մեջ...

    Համոզված եմ,որ Ադրբեջանի ԱԳՆ-ն հիստերիկ պատասխանով հանդես կգա և կմեղադրի Տրուբնիկովին ստախոսության մեջ... Սակայն դա այդքան էլ էական չէ...

    Հ.Գ. ի դեպ, ըստ Վ. Տրուբնիկովի, Քի Ուեսթում (ԱՄՆ Ֆլորիդա նահանգ) բանակցությունների ակտիվ մասնակից է եղել նաև Արցախի Հանրապետությունը....

Նյութի աղբյուրը՝ Գագիկ Համբարյանի ֆբ էջ

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 829 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 5.0/1