Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 12 » Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը
11:25
Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը

   Whoscored.com-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Մանչեսթեր Սիթիի» դեմ Անգլիայի առաջնության չորրորդ տուրի խաղում: Գրում է sport.news.am-ը:

     Մխիթարյանը դարպասին կամ դարպասի ուղղությամբ հարված չի կատարել: Նրա 20 փոխանցումներից նպատակին հասել է 75 տոկոսը: 27-ամյա ֆուտբոլիստը մեկ անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքրում, մեկական անգամ հաջողությամբ շրջանցել է մրցկացին, խլել է գնդակը եւ կասեցրել է գրոհը: Մխիթարյանը կանոնները չի խախտել, մեկ անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում: Նրա դեմ եւս մրցակիցները կանոնները չեն խախտել:

   Մխիթարյանը ստացել է 6.22 գնահատականը: «Մանչեսթեր Յունայթեդում» ամենաբարձրը Մարուան Ֆելաինիի գնահատականն է՝ 7.98:

   Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը տանը պարտվել է 1:2 հաշվով, Մխիթարյանը մասնակցել է առաջին խաղակեսին:

Կատեգորիա: Գյումրի սպորտ | Դիտումներ: 348 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0