Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 7 » ՀԾԿՀ-ն պետք է դառնա այն հարթակը, որտեղ քաղաքացիները կկարողանան բարձրաձայնել իրենց հուզող հարցերը և առաջարկություններ անել
19:22
ՀԾԿՀ-ն պետք է դառնա այն հարթակը, որտեղ քաղաքացիները կկարողանան բարձրաձայնել իրենց հուզող հարցերը և առաջարկություններ անել

 

    Հասարակություն – Կառավարություն մշտական կապի հարթակ ստեղծելու գաղափարը առաջ էր քաշվել դեռ Կառավարության ծրագիրը ներկայացնելուց առաջ, վարչապետի Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ: Այո հենց ՀԾԿՀ-ն պետք է դառնա այն հարթակը, որտեղ քաղաքացիները կկարողանան բարձրաձայնել իրենց հուզող հարցերը և առաջարկություններ անել, կապված հանրային ծառայությունների և նրանց կարգավորման հետ:

   Դրանից հետո վարչապետը հանձնարարեց հրապարակել կառավարության աշխատակազմի պատասխանատուների կոնտակտային տվյալները, որոնց միջոցով հանրությունը և գործարար համայնքը կարող են կապ հաստատել, ներկայացնել վարչապետին ուղղված իրենց հարցերն ու առաջարկությունները:

       Խնդիրները միայն հանրային ծառայության տիրույթում չեն, դրանք բազմապրոֆիլ են և պահանջում են առաջին հերթին ոլորտային քննարկում, որի արդյունքը կլինի համատեղ մշակված լուծման մեխանիզմը:

    Ֆիզիկապես անհնար է քննարկել ինչ-որ մի հարց բոլորի հետ, բայց այդ հարցի քննարկումն ու լուծման մենխանիզմը հանրային ներկայացնելու դեպքում արդեն իսկ ստացվում է, որ այդ հարցով հետաքրքրված հասարակության այն հատվածը, ով ֆիզիկապես չի կարող ներկա գտվել քննարկմանը, գոնե տեղեկացված է լինում թե ինչ քննարկվեց և ինչպիսի որոշում կայացվեց:

  Այս պարագայում կարևորվում է լրատվական դաշտի աջակցությունն ու ամբողջական ներգրավվածությունը տվյալ հարցում, քանի-որ հենց լրատվականներից են քաղաքացիները իմանում վերջին նորությունները:

     Օրեր առաջ Արդարադատության նախարարությունը նախաձեռնել էր լրագրողների հետ ոչ ֆորմալ հանդիպում նպատակ ունենալով առավել մանրամասն, բաց և թափանցիկ անդրադառնալու գերատեսչության ոլորտներին առնչվող հանրությանը հուզող արդիական խնդիրներին:

   Նմանատիպ ձևաչափով հանդիպումները պետք է կրեն պարբերական բնույթ, քանի որ շատ քաղաքացիները կարող են իրենց հուզող հարցերը հենց լրագրողների միջոցով բարձրաձայնել: Կարծում եմ, որ նման ձևաչափի հանդիպումներ պետք է նախաձեռնեն նաև այլ պետական գերատեսչությունները և դրանով ավելի ամրապնդվի Հասարակություն-Կառավարություն համագործակցությունը:

Նյութի աղբյուրը՝ Միքայել Գրիգորյանի ֆբ էջ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 158 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0