Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 29 » Հայտնի «Ռեմբո» ֆիլմաշարը կվերաթողարկվի առանց Սիլվեսթեր Ստալոնեի
21:21
Հայտնի «Ռեմբո» ֆիլմաշարը կվերաթողարկվի առանց Սիլվեսթեր Ստալոնեի

     Ամերիկյան հայտնի «Ռեմբո» ֆիլմաշարը կվերաթողարկվի առանց նրա գլխավոր դերակատար Սիլվեսթեր Ստալոնեի: Այս մասին հայտնում է Empire գործակալությունը՝ հղում անելով Nu Image/Millennium Films-ին:

       Պրոդյուսերները հույս ունեն, որ Ջոն Ռեմբոն կդառնա մարտաֆիլմերի «հավերժ» հերոս, ինչպիսին համարվում է Ջեյմս Բոնդը: Սցենարը գրում է Բրուքս Մաքլարենը: Սպասվում է, որ նոր ֆիլմի ռեժիսորը կդառնա Արիել Վրոմենը, որը հայտնի «Հանցագործը» և «Սառցե մարդը» ֆիլմերի ռեժիսորն է:

     «Ռեմբո»-ի մտահաղացման հեղինակն է եղել Դեվիդ Մորելլոն, ով «Առաջին արյուն» վեպի հեղինակն է: Այդ կերպարին են նվիրված եղել «Ռեմբո. առաջին արյուն» (1982), «Ռեմբո. առաջին արյուն 2» (1985), «Ռեմբո 3» (1988) և «Ռեմբո 4» (2004) ֆիլմերը:

     Ինչպես հայտարարել է Մորելլոն՝ Ստալոնեն շատ հաջող կերպով է կատարել Ռեմբոյի դերը, սակայն այդ կերպարում կարող էին հանդես գալ նաև այլ դերասաններ:

     «Դա նման է Ջեյմս Բոնդի կերպարին: Կան դրա տարբեր մեկնաբանությունները, սակայն դրանք շատ հաջող են», - ասել է Մորելլոն:

Նյութի աղբյուրը՝ tert.am

Կատեգորիա: Աշխարհում | Դիտումներ: 164 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0