Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 12 » Հայր Անտոնը զինված պարագլխի ղեկավար է նշել Սեյրան Օհանյանին.«Ժողովուրդ»
20:39
Հայր Անտոնը զինված պարագլխի ղեկավար է նշել Սեյրան Օհանյանին.«Ժողովուրդ»

       «Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրաթերթին հաջողվեց որոշ ուշագրավ դրվագներ պարզել նախորդ տարվա նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում վնասազերծված հանցախմբի գործով քննության ընթացքից: Պարզվում է` քննությունն այնպես է ընթացել, որ իբրեւ հանցախմբի իրական պարագլուխ նշվի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի անունը:

       Երբ առերեսում է եղել Վահան Շիրխանյանի եւ հայր Անտոնի միջեւ, ԱԱԾ քննիչը հարց է տվել հոգեւորականին, թե ով է այս ամենի հետեւում: Ի պատասխան՝ հայր Անտոնն ասել է, թե Սեյրան Օհանյանը: Շիրխանյանը բղավել է, թե ստում ես, ինչ կապ ունի նա: Քննիչը շարունակել է՝ Դուք պետք է հանդիպեի՞ք Օհանյանին, հայր Անտոնն ասել է՝ այո:

     Ու երբ Շիրխանյանը բղավելով վեր է կանգնել տեղից, հոգեւորականը «վալերյանկա» է վերցրել ու խնդրել դադարեցնել առերեսումը՝ պատճառաբանելով, թե վատ է զգում, ապա նահանջել է` ասելով ոչ:

      Բանն այն է, որ Օհանյանն ու Շիրխանյանը մտադիր էին նախորդ տարվա դեկտեմբերի կեսերին սկսել «Սպաների համահայկական միության» հիմնադիր համագումարը, որի նախագահը պետք է լիներ Օհանյանը: Միությունը պլանավորում էր ունենալ 10 հազար անդամ` աշխարհի տարբեր երկրներից: Սակայն չստացվեց, փոխարենը Օհանյանի գլխին «սուր կախվեց»»:

  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 797 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 4.0/1