Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 3 » Հայերը մի բան կմտածեն` շրջանցելու տեսաձայնագրությունը. Է. Հովհաննիսյանը ՃՈ աշխատակիցների տեսանկարահանող սարքի մասին
10:53
Հայերը մի բան կմտածեն` շրջանցելու տեսաձայնագրությունը. Է. Հովհաննիսյանը ՃՈ աշխատակիցների տեսանկարահանող սարքի մասին

  «Աքիլես»  ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը այս հարցում մասնագետ չէ, բայց համոզմունք հայտնեց, որ ավտոտեսուչի կրծքի շարժական տեսաձայնագրող  սարքի պարունակությունը ինչ-որ ձևով շրջանցելու ձև Հայաստանում կգտնվի: Գրում է tert.ամ-ը:

     «Հայերը մի բան կմտածեն, թե՛ ավտոտեսուչը, թե՛ վարորդը, որ էդ սարքը պետք եղած տեղը չաշխատի, որովհետև երկուսին էլ ձեռ է տալիս կաշառքը: Էն մեկը ասում է `1 ռուբլի տամ, 5 ռուբլի չգրի, բայց թե կոնկրետ ո՞ր մեկն է անելու…. չգիտեմ, մասնագետ չեմ»,-Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Էդուարդ Հովհաննիսյանը:

        Հիշեցնենք, որ օրերս հաղորդվեց, որ  ՃՈ աշխատակիցներն այսուհետ կրծքավանդակներին փոքրիկ տեսանկարահանող սարքեր են կրելու` իրենց  աշխատանքային պարտականությունները կատարելիս:

       Բայց եթե տեսականորեն, ընդունենք, որ  տեսուչն ու վարորդը միջոց չեն գտնում շրջանցելու իրենց խոսակցության ձայնագրությունը, ապա Էդուարդ Հովհաննիսյանը որևէ վատ բան չի կարող ասել:

      «Վատ բան չի… որովհետև ամբողջությամբ վարորդի ու տեսուչի խոսակցությունը ձայնագրվում ու տեսագրվում է, և իրենք պարտավոր են այդ համապատասխան տեսաձայնագրությունը հանձնել համապատասխան «սերվերին» օրվա վերջում: Էդ սաղ կարելի է ֆիքսել և եզրակացություն անել` կոռուպցիա կա՞ մեջը, թե՝ ոչ,կաշառք տալի՞ս են, թե՝ ոչ»,- ասաց նա։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 195 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0