Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 30 » Հայաստանը որոշեց հակազդել Պակիստանի շարունակական ադրբեջանամետ, թուրքամետ և հակահայկական քաղաքականությանը
22:37
Հայաստանը որոշեց հակազդել Պակիստանի շարունակական ադրբեջանամետ, թուրքամետ և հակահայկական քաղաքականությանը

     Հայաստանի Հանրապետությունը վերջապես որոշեց հակազդել Պակիստանի շարունակական ադրբեջանամետ, թուրքամետ և հակահայկական քաղաքականությանը։

     Հայաստանի Հանրապետությունը արգելք է դրել Պակիստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Խորհրդարանական վեհաժողովում դիտորդի կարգավիճակ ստանալու խնդրանքի վրա՝ ի պատասխան Պակիստանի հակաարցախյան դիրքորոշման:

      Պակիստանը հրաժարվել է ոչ միայն դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, այլև՝ պաշտոնապես ճանաչել որպես անկախ պետություն։ Պակիստանը մեկն է աշխարհի այն փոքրաթիվ երկրներից, որոնք քառորդ դարյա անկախությունից հետո դեռ չեն ճանաչել Հայաստանը։

    Այս փոքր դրվագը ողջունելի զարգացում է, որը ցույց է տալիս, որ Հայաստանի ղեկավարները ցանկանում են ժամանակ առ ժամանակ ցույց տալ իրենց վճռականությունը: Նման քայլը կարող է նաև որպես նախազգուշացում ծառայել այլ երկրների համար, որ Հայաստանը պատրաստ է և ցանկանում է պաշտպանել իր շահերը, իսկ անհրաժեշտության դեպքում խոչնդոտել իր հակառակորդների շահերին:

   Պակիստանի հակահայկական դիրքորոշումը նախորդում է Հայաստանի անկախացմանը: Իմ հիշողության մեջ դեռ թարմ են ՄԱԿ-ում Պակիստանի դեսպանների եյույթները 1970-1980-ական թվականններին, Ժնևում (Շվեյցարիա) Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստերի ժամանակ՝ ի պաշտպանություն Թուրքիայի, Հայոց ցեղասպանության ժխտումները:

   1991 թվականին Հայաստանի անկախացումից հետո, Պակիստանը շարունակեց իր թշնամական քաղաքականությունը Հայաստանի և Արցախի դեմ՝ խստորեն պաշտպանելով Ադրբեջանին և Թուրքիային: Պակիստանի և Ադրբեջանի ղեկավարները բազմաթիվ առիթներով փոխադարձ այցելություններ են կատարել՝ ամրապնդելով իրենց տնտեսական և ռազմական հարաբերությունները:

   Հայաստանի Հանրապետությունը և Սփյուռքը պետք է շարունակեն հակազդել Պակիստանին և հակահայկական այլ պետություններին՝ հետագայում Հայաստանի շահերին վնաս պատճառելու իրենց մտադրություններից հետ կանգնեցնելու համար։

   Հայաստանը պետք է դեմ քվեարկի Պակիստանի օգտին ցանկացած հարցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում.

      Հայաստանը պետք է արգելափակի Պակիստանի ջանքերը՝ Եվրասիական տնտեսական միության հետ կապ հաստատելու համար.

     Հայաստանը պետք է կողմ լինի Հնդկաստանին՝ Ջամուի և Քաշմիրի շուրջ Պակիստանի հետ ունեցած վեճում.

    Ամերիկահայերը պետք է հորդորեն ԱՄՆ Կոնգրեսին լսումներ անցկացնել Պակիստանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ:

Հեղ․ Մանուկ Սահակյան

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 459 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 5.0/1