Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 12 » Հայաստանի հավաքականը գյումրեցի Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ Չեռնոգորիայի ընտրանու հետ խաղում ցույց տվեց գյումրեցու թասիբ. Սամվել Աղանյան
12:43
Հայաստանի հավաքականը գյումրեցի Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ Չեռնոգորիայի ընտրանու հետ խաղում ցույց տվեց գյումրեցու թասիբ. Սամվել Աղանյան

   «Հայաստանի հավաքականը գյումրեցի Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ Չեռնոգորիայի ընտրանու հետ խաղում ցույց տվեց գյումրեցու թասիբ և պոկեց հաղթանակը 3-2 հաշվով: Եկեք կանգ չառնենք գոլային մանրամասների վրա: Ուղղակի տոնենք հաղթանակը ու մեր քաջարի ֆուտբոլիստներին մաղթենք նորանոր հաղթանակներ: Հայաստանի հավաքականը կարող է ու պարտավոր է: Իսկ տոնական երեկոն կատարյալ փայլ ստացավ, երբ տեղեկացանք, որ Բելֆասթում Հյուսիսային Իռլանդիայի ընտրանին 4-0 հաշվով ջախջախել էր Ադրբեջանին: Մեր հարևաններին էլ մաղթենք նորանոր պարտություններ: Առաջ Հայաստան: Առաջ Պետրոսյան»,- գրում է իր ֆեյսբուքյան էջում սպորտային  մեկնաբան Սամվել Աղանյանը:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 1245 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0