Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 18 » Հայաստանի 5 մարզերի 317 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են
09:53
Հայաստանի 5 մարզերի 317 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են

    Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ժամը 08.00-ից բացվել են ընտրատեղամասերը: Այս մասին հայտնում է tert.am-ը:

        Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին բոլոր համայնքներում միասին մասնակցում են  համայնքի ղեկավարի 408 և ավագանու անդամի 2 693 թեկնածու:

                ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 237 համայնքներից 125-ում մասնակցելու է 1 թեկնածու, 72-ում` 2 թեկնածու, 26-ում` 3 թեկնածու, 11-ում` 4 թեկնածու, 2-ում` 5 թեկնածու և մեկ համայնքում` 7 թեկնածու: 10 000-ից ավելի ընտրող կա 5 քաղաքային համայնքներում` Աշտարակ, Մասիս, Վաղարշապատ, Գորիս, Նոյեմբերյան:

          Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար ձևավորված թվով 541 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ`

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 241-ական,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 168-ական,

Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 42-ական,

Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)՝ 30-ական,

«Օրինաց երկիր» կուսակցություն` (ՕԵԿ) 30-ական,

«Ժառանգություն» կուսակցություն՝ 30-ական:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով սահմանված ժամկետում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է մեկ միջազգային կազմակերպություն (Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրես (ԵԽ ՏՏԻԿ)) և տասը տեղական հասարակական կազմակերպություն:

«Ընտրական համակարգեր կենտրոն» -7 դիտորդ

«Կայլաս» ժողովրդավարության աջակցության -56 դիտորդ

«Լեգալ Պրոգրես իրավական ակումբ» -10 դիտորդ

«Միավորում» սոցիալական շարժում- 2 դիտորդ

 «Հանրային դիվանագիտություն» -3 դիտորդ

«Հայք» երիտասարդ ազգային պահպանողականների միավորում-67 դիտորդ

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» -37 դիտորդ,

«Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն -4 դիտորդ

«Շահեն» -131 դիտորդ

«Իրավունքի Եվրոպա միավորում» -36 դիտորդ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 240 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0