Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 5 » Հայ ժողովրդի համար ուսուցիչը մեծ արժեք է`գնահատանք, մեծարում. Լևոն Մկրտչյան
12:15
Հայ ժողովրդի համար ուսուցիչը մեծ արժեք է`գնահատանք, մեծարում. Լևոն Մկրտչյան

        ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի շնորհավորական ուղերց է հղել Ուսուցչի տոնի կապակցությամբ, որտեղ մասնավորապես ասվում է.

 Սիրելի ուսուցիչներ, մանկավարժներ, դաստիարակներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, շնորհավորում  եմ  ձեզ «Ուսուցչի օրվա» կապակցությամբ:

         Հայ ժողովրդի համար ուսուցիչը մեծ արժեք է` գնահատանք, մեծարում: Սերունդների կյանքում  անգնահատելի  հետք թողած և բոլորի կողմից ակնածանքի արժանացած մարդկանց է  մեր ժողովուրդը  ուսուցիչ կոչել, ուստի պատահական չէ, որ մեր պետական տոնացույցում հատուկ նշվում է «Ուսուցչի օրը»:

       Ուսուցչի մեծարանքը որքան  հաճելի, նույնքան էլ պարտավորեցնող է, քանզի  նրա վրա է դրված  հայ տեսակի շարունակության ապահովման  և զորացման պատասխանատվությունը: Կրթության միջոցով է, որ մենք պետք է  հասնենք  մեր  ազգային իղձերի և նպատակների իրականացմանը:

      Սիրելի ուսուցիչներ, ձեր ամենօրյա աշխատանքով և ձեր օրինակով փորձեք հաստատել, զորացնել ու ամրագրել մեր ինքնատիպությունը, հավատարիմ մնալով` քաղաքակրթական  արժեքներին, ազգային ավանդույթներին և ժամանակակից նորարական մոտեցումներին:

      Սա է ուսուցչի  և կրթության առջև ծառացած հիմնական խնդիրն ու առաքելությունը:

 Շնորհավորելով կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին  «Ուսուցչի օրվա» կապակցությամբ՝ մաղթում եմ նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ: 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 172 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0