Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 17 » Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 360 կրակոց
16:16
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 360 կրակոց

Հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 360 կրակոց: Հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև «ԻՍՏԻԳԼԱԼ» տիպի դիպուկահար հրացաններ (20 կրակոց):

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում` խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Կատեգորիա: Իրադրությունը սահմանին | Դիտումներ: 142 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0