Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 15 » Հայ ազգային կոնգրեսը ունի ծրագիր՝ խնդրախեղդ Գյումրիի համար. Սյուզի (Եպրաքսյա) Մեխակյան (Տեսանյութ)
16:39
Հայ ազգային կոնգրեսը ունի ծրագիր՝ խնդրախեղդ Գյումրիի համար. Սյուզի (Եպրաքսյա) Մեխակյան (Տեսանյութ)

   Հարցազրույց՝ Գյումրու 2016 թվականի ՏԻՄ ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակը գլխավորող Սյուզի (Եպրաքսյա) Մեխակյանի հետ:

        -Ի՞նչը պատճառ դարձավ, որպեսզի զբաղվեք քաղաքականությամբ:

   -Ես իմ բնույթով ընդդիմադիր մարդ եմ, պայքարում եմ անարդարությունների դեմ: Ինքս անկուսակցական եմ, բայց այն քաղաքական ուժի կողքին եմ, որը պայքարում է արդարության համար: Հայ ազգային կոնգրեսը վստահեց ինձ և հիմա ես ժողովրդի վստահության կարիքն ունեմ: Եթե ժողովուրդը ինձ վստահի, ապա կարող եմ փոփոխություններ կատարել մեր քաղաքում:

        -ՀԱԿ-ը ի՞նչ ծրագրեր ունի, որոնք կյանքի է կոչելու ընտրություններից հետո:

     Հայ ազգային կոնգրեսը ունի ծրագիր՝ խնդրախեղդ Գյումրիի համար: Գյումրին առաջինն է ամեն ինչով՝ օլիմպիական չեմփիոններով, աղքատության, գործազրկության և անօթևանության ցուցանիշերով: Կառավարման համակարգում նկատվում է ոչ թափանցիկության խնդիր: Գյումրեցին երթևեկում է այնպիսի երթուղային մեքենաներով, որոնց նստատեղերը պոկված են: Այս հարցի կարգավորումը քաղաքապետարանի ուղղակի կարգավորման ներքո է, սակայն, իրենք մեղադրում են  X ընկերությանը, որը այդ մրցույթն է շահել: 2008 թվականից ՀԱԿ-ը իր պայքարը սկսեց ընդդեմ ռեժիմի: Իշխանությունը հայտարարում է, որ մենք ձեռքերս լվացրել ենք, Գյումրիում այլևս բնակարան չենք կառուցելու, բայց մենք ունենք 3000-ից ավելի ընտանիքներ, ովքեր դեռ տնակներում են ապրում:

      Սյուզի (Եպրաքսյա) Մեխակյանի հետ հարցազրույցը ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

Հեղ.՝ Սուսաննա Մկրտչյան

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 1120 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 5.0/1