Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 14 » Հաստատում են քննչական վարչությունից asparez.am
18:01
Հաստատում են քննչական վարչությունից asparez.am

 

Երեկ՝ ժամը 13:00-14:00-ի սահմաններում, Գյումրու Ալեք Մանուկյան փողոցի հատվածում, որը հայտնի է 50 ամյակի կամուրջ անունով, տեղի է ունեցել ավտովթար, որին հաջորդել է վիճաբանություն: Խոսակցությունների համաձայն՝ դեպքի վայրում հնչել են նաեւ կրակոցներ, սակայն իրավապահները հերքեցին կրակոցների մասին տեղեկությունները:

-Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողի զեկուցագրի հիման վրա հարուցվել է քրեական գործ խուլիգանության դեպքի առթիվ: Ամբողջ անձնակազմով մեկնել ենք դեպքի վայր եւ հայտնաբերել ենք չկրակած գազային ատրճանակի չորս փամփուշտ, վնասված մեքենաներ: Զննությունը շարունակվում է: Հարուցվել է քրեական գործ: Ըստ տեղեկությունների դեպքը սկսվել է ավտովթարից,-լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզի քննչական վարչության պետի տեղակալ Սահակ Մկրտչյանը:

Այն հարցին, թե վիճաբանությունը տեղի է ունեցել երկու տարբեր ընտանիքների միջեւ, Սահակ Մկրտչյանը չհաստատեց:

-Նման տեղեկություններ չունենք, որ վեճ է սկսվել ընտանիքների միջեւ: Կասկածյալների մի մասը բերման են ենթարկվել, տվյալները ճշտվում են: Կրակոցների վերաբերյալ տվյալներ ընդհանրապես չկան: Դեպքի վայրում հայտնաբերված իրերը եւ առարկաները չեն խոսում կրակոցների մասին: Կրակված պարկուճ ու կրակոցի հետեւանքով վնասված մեքենա չկա: Արյան հետք հայտնաբերվել է,-նշեց պատասխանատուն:

Գյումրի բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ հիվանդանոց հրազենային կամ վթարից տուժած քաղաքացիներ չեն դիմել, տուժողների մասին տեղեկություններ չունեին նաեւ շտապօգնությունում:

Կատեգորիա: Դեպքեր | Դիտումներ: 3084 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 5.0/1