Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 26 » Հաշվառված լինենու փաստը կարո՞ղ է արդյոք ոչ բարենպաստ հետևանք ունենալ բնակարանի սեփականատիրոջ համար
23:30
Հաշվառված լինենու փաստը կարո՞ղ է արդյոք ոչ բարենպաստ հետևանք ունենալ բնակարանի սեփականատիրոջ համար

        «ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

  Օրենսդրության չիմացությունը երբեմն առաջացնում է խառնաշփոթ: Այն դեպքում, երբ բնակելի տարածության սեփականատերը գույքը հանձնում է վարձակալության կամ անհատույց օգտագործման, բնակիչն իրավունք ունի հաշվառվելու իր բնակության վայրի հասցեով: Իհարկե սեփականատիրոջ իրավունքն է այնտեղ հաշվառված, գույքի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք չունեցող անձին հանելու հաշվառումից (ընդ որում օգտագործման իրավունքը պետք է լինի գրանցված):

     Սակայն հիմնականում հաշվառումից հանելու դիմում են ներկայացնում այն սեփականատերերը, ովքեր անհիմն մտավախություն ունեն, որ հաշվառված լինելու փաստը հետագայում կարող է ոչ բարենպաստ հետևանք թողնել գույքային իրավունքի նկատմամբ (վարձակալը կամ օգտագործողը ձեռք կբերի սեփականության իրավունք):

       Մտավախությունն անհիմն է:

   Հաշվառված լինելու փաստով բնակելի տարածության նկատմամբ սեփականության իրավունքի ծագումը պայմանավորված էր ԽՍՀՄ փլուզումից հետո պետական բնակարանային ֆոնդի մասնավորեցման գործընթացով: Այսինքն, բնակելի տարածության սեփականատերեր էին դառնում այն անձինք, ովքեր ունեին հաշվառումներ:

    Եթե բնակելի տարածությունն անցել է նման գործընթացով և ունի սեփականատեր, դրանից հետո նշված գույքի հասցեով հաշվառվելը չի կարող սեփականության իրավունքի ծագման հիմք հանդիսանալ:

  ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ հոդվածի համաձայն ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:

     ՀԱՐԳԵԼԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐ

    Եթե բնակարանը հանձնել եք այլ անձի օգտագործման, մի սահմանափակեք բնակչի՝ ըստ բնակության վայրի հաշվառում ունենալու իրավունքը»,- իր ֆեյսբուկյան էջում գրում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 314 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0