Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 27 » Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայողի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ
21:36
Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայողի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ

    ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայողի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ։

    Նախնական տվյալներով՝ 2016թ. հոկտեմբերի 27-ին՝ ժամը 01-ի սահմաններում, Արարատ քաղաքի բնակիչ, ժամկետային զինծառայող, 19-ամյա Դավիթ Վարդանյանի վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան, Արարատ քաղաքում երթևեկելիս, դուրս է եկել  ճանապարհի երթևեկելի մասից, բախվել էլեկտրասյանը, այնուհետև՝ հաստաբուն ծառին, ինչի հետևանքով Դ.Վարդանյանը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

    Ավտոմեքենայի երեք ուղեւորները՝  1996թ. ծնված Ֆիլիպ Մկրտչյանը, 1995թ. ծնված Ալբերտ Գևորգյանը և անչափահաս՝ 2002թ. ծնված Տ.Գալստյանը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատ քաղաքի հիվանդանոց: Նույն օրը Ֆ.Մկրտչյանը տեղափոխվել է Երևան քաղաքի «Էրեբունի» հիվանդանոց:

       Դեպքի առթիվ Արարատի քննչական բաժնումհարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

       Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ: Վթարից տուժած երեք անձինք չեն հարցաքննվել. Նրանց առողջական վիճակը թույլ չի տվել մասնակցել քննչական որեւէ գործողություն։

     Կատարվում է քննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի պատճառները պարզելու համար։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 330 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0