Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 16 » Հանրային հեռուստաընկերությունից իմ հեռանալու պատճառը նոր առաջարկը չէ. Նվեր Մնացականյան
20:04
Հանրային հեռուստաընկերությունից իմ հեռանալու պատճառը նոր առաջարկը չէ. Նվեր Մնացականյան

       «Առաջին լրատվական» ծրագրի և «Հարցազրույց» հաղորդաշարի վարող Նվեր Մնացականյանը չի շարունակի աշխատանքը Հանրային հեռուստաընկերությունում:

     Tert.am-ի հետ զրույցում Մնացականյանը մանրամասնել է, որ լրացել է աշխատանքային պայմանագրի ժամկետը՝ հավելելով, որ ազատման դիմում գրելու կամ աշխատանքից հեռացվելու մասին խոսք լինել չի կարող:

     «Նոր մարդիկ են եկել, նոր թիմ է ձևավորվում, դրա համար էլ պայմանագիրը չի երկարացվել», - հավելել է Մնացականյանը:

    Նվեր Մնացականյանը նաև տեղեկացրեց, որ Հանրային հեռուստաընկերությունից դուրս գալու պատճառը ամենևին նոր առաջարկը չէ:

  «Դեռ առաջարկներ չկան, ես էլ չեմ որոշել՝ որտեղ եմ ցանկանում հետագայում աշխատել»,- նշել է Մնացականյանը:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 1295 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0