Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 5 » Հալեպում հրթիռակոծության հետևանքով երկու հայ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է
20:23
Հալեպում հրթիռակոծության հետևանքով երկու հայ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է

    Այսօր կեսօրին զինված ահաբեկչական խմբավորումները շարունակել են հրթիռակոծել Հալեպի Նոր Գյուղ, Մոգամբո, Մուհաֆազա շրջանների խաղաղ բնակչությանը:

    «Գանձասարի» փոխանցմամբ` Նոր Գյուղում տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով զոհվել է երկու հայ` 30-ամյա Գասպար Շաթյանն ու 29-ամյա Մովսես Մովսեսյանը: Այս մասին գրում է tert.am-ը:

   Վիրավորների թվում է նաև հայազգի Վարուժան Դոնաբետյանը: Նրա վիճակը բժիշկները գնահատում են կայուն:

     Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին Հալեպում տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով զոհվել էին 5, վիրավորվել 11 հայեր:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 146 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0