Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 29 » Գյումրու քաղաքապետի թեկնածու, ԲՀԿ-ական Վարդևան Գրիգորյանը՝ որդու մահվան մասին. «Հայկական ժամանակ»
12:15
Գյումրու քաղաքապետի թեկնածու, ԲՀԿ-ական Վարդևան Գրիգորյանը՝ որդու մահվան մասին. «Հայկական ժամանակ»

    «Հոկտեմբերի 2-ին կայանալիք ընտրություններում Գյումրու քաղաքապետի թեկնածու, ԲՀԿ-ական Վարդևան Գրիգորյանն անբարոյականություն և լկտիություն Է անվանում որդուն՝ 26-ամյա Արշակ Գրիգորյանին սպանելու և դին ավտոտնակում դնելու վարկածը։ Այդ մասին երեկ մեզ հետ զրույցում հայտարարեց Գրիգորյանը։

- Պարոն Գրիգորյան, մամուլում հակասական տեղեկություններ են շրջանառվում ձեր որդու մահվան հանգամանքների մասին, խնդրում եմ ասեք, թե ի՞նչ է իրականում եղել։

- Ես այն վիճակում չեմ, որ ինչ-որ բան ասեմ, բայց մի բան կասեմ, շահարկում են մարդու ողբերգությունը, սենսացիաներ փնտրում, հիմա Էլ գրում են, թե իբր սպանել են, հետո բերել-դրել են ավտոտնակում։ Դա առնվազն անբարոյականություն Է, լկտիություն, հենց այդպես Էլ գրեք։

- Այսինքն, ինքնասպանությո՞ւն է տեղի ունեցել իրականում։

- Ես չեմ կարող ասել, որովհետև դատաբժշկական փորձաքննությունը պետք Է տա եզրակացությունը։ Երբ տա, ինձ թվում Է բոլորը կիմանան։ Այդ վարկածն ավելի հավանական Է, բայց Էլի եմ ասում, դրա պատասխանը տալու Է փորձաքննությունը։ Իրավապահների նախնական կարծիքը դա Է, որ ինքնասպանություն Է։

- Իսկ ձեր կարծիքը ո՞րն Է

-  Եթե տանն Է եղել, չեմ կարծում, որ որևէ մեկը կհամարձակվեր։

- Ի՞նչ նկատի ունեք։

- Դե նկատի ունեմ՝ տանն է եղել։ Հասկացա՞ք։

-  Զառերով պաստառի պատմությունը կապ անե՞ր ինքնասպանության հետ, թե՝ ոչ։

- Դա ընդհանրապես կապ չունի, ընդհանրապես։ Որևէ շահարկում՝ ես ուղղակի խնդրում եմ... Ով շահարկում է իսկապես լկտիություն է անում։

- Այդ դեպքում ինչ-որ խնդիր պետք է ունենար նման քայլի դիմելու համար, որևէ խնդրի մասին տեղյակ եղե՞լ եք։

- Կներեք, էլ չեմ կարող խոսել։

    Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 3906 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 5.0/1