Գլխավոր էջ » 2016 » Օգոստոս » 5 » Գյումրու գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ
16:02
Գյումրու գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ

     ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ օգոստոսի 5-ին, ժամը 12.51-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ախուրյան խճուղու թիվ 1/1 հասցեում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն:

   Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

     Պարզվել է, որ պայթյունի հետևանքով տուժել է երկու քաղաքացի՝ 1960 թ. ծնված Ա. Հ.-ը և 1987 թ. ծնված Ա. Մ.-ը: Վերջիններս հոսպիտալացվել են Գյումրու բժշկական կենտրոն:

    Իսկ Գյումրի բժշկական կենտրոնի մամուլի պատասխանատու Նարեկ Կիրակոսյանը IGyumri.com-ի հետ զրույցում նշեց, որ երկուսի կյանքին էլ վտանգ չի սպառնում.

   «1960 թ. ծնված Ա. Հ.-ի մոտ ախտորոշվել է աջ սրունկի բազմաբեկորային կոտրվածք՝ տեղաշարժով, տրավմատիկ շոկ, առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր կայուն, այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Իսկ 1987 թ. ծնված Ա. Մ.-ի մոտ մարմնի ընդհանուր ծակծված վերքեր, սալջարդ, գտնվում է վնասվածքաբանության բաժանմունքում»,- նշեց մամուլի պատասխանատուն:

     Ականատեսների պնդպամբ 1960 թ. ծնված Ա. Հ.-ն ուղղակի անցնելիս է եղել գազալիցքավորման կետի տարածքի մոտով, իսկ 1987 թ. ծնված Ա. Մ.-ն եղել է մեքենան լիցքավորող աշխատակիցը:

Հեղ. Սուսաննա Մկրտչյան

Կատեգորիա: Դեպքեր | Դիտումներ: 3970 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 1.0/1