Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 16 » Գյումրու «Եռանկյունի» ռեստորանի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ
15:38
Գյումրու «Եռանկյունի» ռեստորանի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ

    Այսօր Գյումրիում գործող «Եռանկյունի» ռեստորանի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում կրակոցներ են հնչել:

     ՀՀ ոստիկանության լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից Tert.am-ի՝ այս առնչությամբ հարցին ի պատասխան հայտնեցին, որ «Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժնում տեղեկություններ են ստացվել, որ տեղի է ունեցել վիճաբանություն, հնարավոր է՝ նաև կրակոցներ են հնչել»։

     Լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից հավելեցին, որ այս պահին կատարվում են ստուգողական աշխատանքներ:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 2276 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 2.5/2