Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 4 » Գյումրու ավագանին որոշեց Արթուր Ալեքսանյանին շնորհել «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում
23:31
Գյումրու ավագանին որոշեց Արթուր Ալեքսանյանին շնորհել «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում

    Գյումրու ավագանու արտահերթ նիստի օրակարգային հարցերից էր Օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին  «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու հարցը:

  «Արթուր Գևորգի Ալեքսանյանը տարիներ շարունակ հավուր պատշաճի ներկայացրել է և՛ մեր երկիրը, և՛ մեր քաղաքը, օրինակելի վարք դրսևորել մարզական կյանքում: Լուրջ ներդրում է կատարել ընթացիկ մրցաշրջաններում  լուրջ արդյունքների հասնելով: Ուստի սպորտի բաժինը դիմել է, որպեսզի Արթուր Ալեքսանյանին շնորհվի «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում»,- նշեց իր խոսքում Գյումրու քաղաքապետարանի սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանը:

     Սամվել Բալասանյանն էլ հիշեցրեց, որ նախքան Օլիմպիական խաղերի մեկնարկը ինքն է հանդես եկել առաջարկությամբ, որպեսզի Օլիմպիական չեմպիոն ունենալու դեպքում տվյալ մարզիկին պատվեն «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումով:

    «Ես ասացի, որ եթե Օլօմպիական չեմպիոն գա, ես կդնեմ հարցը ավագանու որոշմանը, որպեսզի այդպիսի մարդուն տանք «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում: Իմ առաջարկությունն, իհարկե քննադատվեց որոշների կողմից և այդ քննադատությունն ընդունելի չէ: Դա ինձնից չէ կախված, կամքը՝ ավագանու անդամներ, ձերն է: Արժանի մարդ է, արժանի հոր զավակ է, և այսօր պարզերես է արել ոչ միայն Գյումրուն, այլ ողջ ազգին:

       Հարցը դրվեց քվեարկության և որոշումն ընդունվեց միաձայն:

    Ավելացնենք նաև, որ ընդունվեց որոշում 2016 թվականի Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում առավել բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին և նրանց մարզիչներին դրամական պարգևներ շնորհելու մասին:

Հեղ. Սուսաննա Մկրտչյան

Լուսանկարը՝ հեղինակի

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 2213 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0