Գլխավոր էջ » 2016 » Օգոստոս » 31 » Գյումրու անապահով 136 ընտանիքների երեխաներ կունենան անհրաժեշտ գրենական պիտույք նոր ուստարվա համար
12:38
Գյումրու անապահով 136 ընտանիքների երեխաներ կունենան անհրաժեշտ գրենական պիտույք նոր ուստարվա համար

     Դեռ օրեր առաջ Գյումրու տարբեր մասերում կարելի  էր տեսնել երիտասարդների, որոնք կանգնեցնում էին անցորդներին և առաջարկում մտնել գրենական պիտույքների խանութ և հնարավորությունների սահմաններում գնելով ինչ-որ իր՝ դնել արկղում: Իսկ նրանք, ովքեր շտապում էին, կամ ինչ-ինչ պատճառներով խանութ մտնել չէին կարող, ունեին հնարավորություն դրամական հանգանակություն կատարել:

    Հավաքված գրենական պիտույքները Գյումրու անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաների համար էին, որոնք այս քաղաքում, մեղմ ասաց, քիչ չեն:

  «Հավասար հնարավորություններ» միջոցառումը նախաձեռնել էին Սուրբ Աստվածածին «Յոթ Վերք» եկեղեցու երիտասարդական միությունը և «Իրազեկ աշխատող» կամավորական խումբը համատեղ:

    «Ծրագիրն իրականացվեց օգոստոսի 25-29-ը Էլավ, Գրքերի տուն, Կարանդաշ, Նորմա քարդ և Ֆլայ գրենական պիտույքների խանութների մոտ: Արդեն 136 ընտանիքի բաժանվել է և որոշ բաներ էլ մնացել է, որ պետք է պատրաստենք պարկերով և դարձյալ բաժանենք: Այս ընտանիքները հիմնականանում եղել են Շիրակի թեմի սեցիալ կրթական կենտրոնի շահառուներ»,- IGyumri.com-ի հետ  զրույցում պարզաբանեց միջոցառման կազմակերպման պատասխանատու Հայկարամ Դրմեյանը:

    Նա նաև իր խոսքում նշեց, որ շատերն են ուրախությամբ պատրաստակամություն հայտնել իրենց մասնակցությունն ունենալ այս միջոցառմանը, բայց նաև ցավով փաստեց, որ եղել են այնպիսիք, որոնք դրսևորել են անհարիր պահվածք: Բայց իրենց աշխատանքից այնքանով են գոհ, որ քիչ թե շատ կարողացան օգնել նմանատիպ ընտանիքների և այդ երեխաները դպրոց կմտնեն բոլոր երեխաների հետ՝ հավասար պայմաններում:

Հեղ. Սուսաննա Մկրտչյան

Լուսանկարները՝ «Սուրբ Աստվածածին Յոթ Վերք» եկեղեցասեր երիտասարդաց միություն ֆբ էջից

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 349 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 5.0/1