Գլխավոր էջ » 2016 » Օգոստոս » 18 » Գյումրիում վրաերթի է ենթարկվել քաղաքացի
15:32
Գյումրիում վրաերթի է ենթարկվել քաղաքացի

     Աինը տեղեկացնում է, որ այսօր, ժամը 13:39-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայում՝ Կանգառ խանութի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

   Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

     Պարզվել է, որ «ՀՈՆԴԱ» մակնիշի 34 RM 864 պետհամարանիշով (վարորդ Ս. Դ.) ավտոմեքենան Հաղթանակի պողոտա թիվ 63 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Զ. Ա.-ին (ծնվ. 1949թ):

    Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածը տեղափոխվել է Գյումրի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի վիճակը գնահատել են միջին ծանրության:

      Իսկ Գյումրի բժշկական կենտրոնի հասարակության և կապերի բաժնից  IGyumri.com-ին հայտնեցին, որ տուժողն ընդունվել է ժամը 14:30-ի սահմաններում՝ գլխի թեթև վնասվածքներով: Ստացել է համապատասխան բուժօգնություն և հարազատների ցանկությամբ չի ստացել ստացիոնար բուժօգնություն:

Հեղ. Սուսաննա Մկրտչյան

Կատեգորիա: Դեպքեր | Դիտումներ: 762 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0