Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 14 » Գյումրիում վիճաբանության մասնակիցներից մեկը մանկապարտեզի բակ է նետել ատրճանակ
17:03
Գյումրիում վիճաբանության մասնակիցներից մեկը մանկապարտեզի բակ է նետել ատրճանակ

 

Գյումրիում մեքենաների բախումի հետեւանքով առաջացած վիճաբանությունը տեղի է ունեցել  «ԲՄՎ» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների վարորդների միջեւ: Այս մասին հայտնում է  ՀՀ Քննչական կոմիտեի մամուի ծառայությունից:  Նախնական տվյալներով՝ վիճաբանությունը վերածվել է խմբակային խուլիգանության, որի որոշ մասնակիցների մոտ եղել է նաեւ զե նք:

Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Շիրակի մարզային քննչական վարչության պետի պաշտոնակատար Սահակ Մկրտչյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է գազային ատրճանակի 4 հատ չկրակված փամփուշտ։ Միջադեպի մասնակիցներից մեկը, դիմելով փախուստի, հարեւանությամբ գործող մանկապարտեզի բակ է նետել ՏՏ տեսակի ատրճանակ։

 

 

Կատեգորիա: Դեպքեր | Դիտումներ: 1876 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0