Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 2 » Գյումրիում քվեարկության մասնակիցների թիվը 46.092 է կամ 36.59 %. ԿԸՀ
22:46
Գյումրիում քվեարկության մասնակիցների թիվը 46.092 է կամ 36.59 %. ԿԸՀ

   Այսօր հանրապետության 6 մարզերի 377 համայնքներում` այդ թվում նաև Գյումրիում և Վանաձորում, կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

    Թվով 375 համայնքներում կայացած ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 20.00-ի դրությամբ 378557 է կամ 50.87 %, Գյումրիում քվեարկության մասնակիցների թիվը 46.092 է կամ 36.59 %, Վանաձորում` 41.189 կամ 42.66 %:

     Ժամը 20.00-ին սահմանված կարգով փակվել են բոլոր 837 ընտրական տեղամասերը: Տեղամասային ընտրական հանձնաժողովներն սկսել են քվեարկության արդյունքների ամփոփման նիստերը, որոնց ընթացքում կկազմվեն ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունները: ՏԻՄ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները կտեղադրվեն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 618 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0