Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 14 » Գյումրիում կորցրած զինգրքույկը վերականգնելու համար $200 կաշառք պահանջած մայորը ձերբակալվել է (Տեսանյութ)
20:18
Գյումրիում կորցրած զինգրքույկը վերականգնելու համար $200 կաշառք պահանջած մայորը ձերբակալվել է (Տեսանյութ)

     ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ Գյումրու զինկոմիսարիատի պահեստազորի սերժանտ շարքայինների հաշվառման ամրագրման և նախորոշման բաժանմունքի պետ մայոր Արտեմ Մարգարյանին՝ կաշառք ստանալու համար:

  Նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ ՌԴ-ում կորցրած զինվորական գրքույկը վերականգնելու նպատակով ՀՀ ՊՆ Գյումրու զինվորական կոմիսարիատի պահեստազորի սերժանտ շարքայինների հաշվառման ամրագրման և նախորոշման բաժանմունքի պետ Ա.Մարգարյանը 2016թ. նոյեմբերի 8-ին, իր աշխատասենյակում քաղաքացուց 200 ԱՄՆ դոլար գումար է պահանջել։

     Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա.Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

       Նախաքննությունը շարունակվում է:

       Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 1208 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0