Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 3 » Գյումրիում իրար են բախվել 7 մեքենա
12:10
Գյումրիում իրար են բախվել 7 մեքենա

    Հոկտեմբերի 2-ին, ժամը 23:20-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի և Շարա-Տալյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. տուժածներ չկան, առկա է վառելիքի արտահոսք:

  Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվության բաժնից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

     Պարզվել է, որ «BMW X5» մակնիշի 34 ZC 647 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ЛАДА-2106» մակնիշի 04 LL 171, «Toyota Camry» մակնիշի 017 OO 01, «Toyota Corolla» մակնիշի 989 DD 89, «Mazda» մակնիշի 110 VV 10, «Audi» մակնիշի 15 AM 005 և «Audi» մակնիշի 99 OQ 919 պետհամարանիշներով ավտոմեքենաներին. տուժածներ չկան:

         Փրկարարներն իրականցրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Կատեգորիա: Դեպքեր | Դիտումներ: 2038 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 1.0/1