Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 10 » Գյումրիում երիտասարդն ինքնասպանության փորձ է կատարել
22:17
Գյումրիում երիտասարդն ինքնասպանության փորձ է կատարել

    ԱԻՆ-ը հայտնում է՝ հոկտեմբերի 10-ին, ժամը 19:02-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել՝ նետվելով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Օզանյան փողոցի չորս հարկանի կիսակառույց շենքի տանիքից. անհրաժեշտ է օգնություն:

   Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

    Տղան հաղորդակցվել է ռուսերենով: Բանակցությունների արդյույնքում հաջողվել է երիտասարդին իջեցնել կիսկառույցի տանիքից:

    Aravot.am-ի հաղորդմամբ Ալեքս անունով երիտասարդը՝ մոտ 30 տարեկան, ըստ մեր տեղեկությունների, երեք օր առաջ հայտնվել էր Գյումրու բժշկական հաստատություններից մեկում՝ սատանիստի պես աչքերը սև ներկած, հագին վերնաշապիկ, որի հետնամասում սատանա էր պատկերված, մարմնի վրա 6 թիվն է դաջված։ Ներս էր մտել կենդանական ոռնոցներով ու մի լավ վախեցրել էր բուժանձնակազմի ներկայացուցիչներին, խաչը տեսնելիս, հիստերիայի մեջ էր ընկել, փորձել ինքնավնասել իրեն, այնուհետ նշել էր, որ իրեն ուղարկել են ինչ-որ մարդիկ։

    Ի դեպ, նա ասել է, որ իր աչքերը ներկել են Գյումրու վարսավիրանոցներից մեկում՝ գանձելով 4500 դրամ։ Այդ ընթացքում երիտասարդը մի քանի անգամ փորձել է ինքնավնասել իրեն, սակայն նրա հետ հոգեբանական որոշակի աշխատանքներ կատարելուց հետո, երիտասարդը, կարծես, խելքի էր եկել, սակայն խիստ մտահոգ էր եղել, թե ինչպես վերադառանա մայրաքաղաք, որտեղից որ եկել է, որպեսզի իրեն չվնասեն այնտեղ։

    Վերջինս երկու անգամ տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն՝ ինքնավնասմամբ, նրան այստեղից տեղափոխել են Գյումրու հոգեբուժարան, այսօր դուրս է գրվել ու շտապել ինքնասպանության։ Ոստիկանությունից էլ փոխանցում են, որ նա առողջական որոշակի խնդիրներ ունեցող անձ է։ Ավելի ուշ պարզ է դարձել, որ տուժողը ազգությամբ ռուս, 1993 թվականին ծնված Ալեքս Կեմերոնն է:

Լուսանկարները՝ aravot.am-ի

Կատեգորիա: Դեպքեր | Դիտումներ: 347 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0