Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 13 » Գյումրիում դանակահարել են 102-րդ ռազմաբազայի զինծառայողի եւ գյումրեցի երիտասարդի asparez.am
19:54
Գյումրիում դանակահարել են 102-րդ ռազմաբազայի զինծառայողի եւ գյումրեցի երիտասարդի asparez.am

2 օրում ` 2 դանակահարություն

Նախորդ օրը երեկոյան Գյումրիում դանակահարություն է տեղի ունեցել: Ականատեսների փոխանցմամբ,ինչպես հայտնում է Ասպարեզը դեպքը տեղի է ունեցել Գարեգին Նժդեհի փողոցում գործող հանրախանութի տարածքում: Խոսակցությունների համաձայն` վիճաբանություն է ծագել երիտասարդների միջեւ, նրանք եղել են ալկոհոլի ազդեցության տակ:

Գյումրի բժշկական կետրոնից տեղեկացանք, որ հոկտեմբերի 12-ին` ժամը 20:35-ին, Գյումրի ԲԿ է տեղափոխվել 1984 թվականին ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ Վ. Ս.-ն: Նրա մոտ ախտորոշվել է կրծքավանդակի վնասվածք, չթափանցող վերքեր՝ ձախ կեսի շրջակայքում: Նրա առողջական վիճակը բժիշկներն այս պահին գնահատում են բավարար:

Ոստիկանության լրատվության վարչությունից տեղեկացրեցին , որ ահազանգ են ստացել, որ հոկտեմբերի 12-ին Գյումրու Շչեդրինի 7 շենքի դիմաց Ա.Մ.-ն անհայտ պատճառներով դանակահարել է Վ.Ս.-ին: Ա.Մ.-ին բերման են ենթարկել նույն օրը 23:45-ին: Կատարվում է նախաքննություն:

Իսկ մեկ օր անց` հոկտեմբերի 13-ին, առավոտյան ժամը 07:30-ին սուր կտրող-ծակող գործիքից ստացված վնասվածքով հիվանդանոց է դիմել 1992 թվականին ծնված Ա.Ռ.-ն: Նա 102-րդ ռազմաբազայի զինծառայող է, ՌԴ քաղաքացի: Նրա մոտ ախտորոշվել է աջ թոլակողի կտրած-ծակած վերք: Հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

 

Կատեգորիա: Դեպքեր | Դիտումներ: 3449 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0