Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 1 » Գյումրիում 4-րդ հարկի պատշգամբից ընկած 2-ամյա երեխայի վիճակը կայունացել է. ԱՆ
18:45
Գյումրիում 4-րդ հարկի պատշգամբից ընկած 2-ամյա երեխայի վիճակը կայունացել է. ԱՆ

      Գյումրիում օրեր առաջ շենքի 4-րդ հարկի պատշգամբից ընկած 2-ամյա Հովհաննես Մանուկյանի մոտ դիտվում է դրական տեղաշարժ, վիճակը կայունացել է: Հայտնում է tert.am-ը:

 ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում գտնվող փոքրիկին շարունակում է միացված մնալ արհեստական շնչառության սարքը, սակայն երեխան արդեն ինքնուրույն է շնչում: Բժիշկների փոխանցմամբ` նա նաև կարողանում է բացել աչքերը:

      Հիշեցնենք, որ երեխային օգոստոսի 25-ին տեղափոխել էին Գյումրու «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղից 15 րոպե անց՝ Երևան:

Կատեգորիա: Դեպքեր | Դիտումներ: 560 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0