Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 17 » Գյումրիում 14-ամյա տղաների վեճն ավարտվել է դանակահարությամբ. asparez.am
15:05
Գյումրիում 14-ամյա տղաների վեճն ավարտվել է դանակահարությամբ. asparez.am

Հոկտեմբերի 16-ին Գյումրու 8-րդ զինվորական թաղամասում անչափահաս երեխա է դանակահարվել: Որոշ տեղեկությունների համաձայն` վիճաբանություն է սկսվել երկու 14 տարեկան տղաների միջեւ, որն էլ ավարտվել է դանակահարությամբ:

Գյումրու մոր եւ մանկան ավստրիական մանկական հիվանդանոցից տեղեկացանք, որ հոկտեմբերի 16-ին, ժամը՝ 19:00-ին շտապօգնության մեքենայով հիվանդանոց  է տեղափոխվել սուր կտրող-ծակող գործիքի միջոցով միջին ծանրության վնասվածքներ ստացած 14-ամյա տղա: Տուժողը Տիգրան Ե.-ն է:

«Ասպարեզի» հետ զրույցում հիվանդանոցի գործադիր տնօրեն Աշոտ Կուրղինյանը փոխանցեց, որ տուժողի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերք՝ հետին մասում: Եղել է արյունահոսություն, որը դադարել է վիրահատությունից հետո, թոքը դրենավորվել է: Երեխայի առողջական վիճակը ծանր կայուն է: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Դեպքի վերաբերյալ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ասպարեզին» տեղեկացրին, որ դեպքի օրը ժամը 19-ի սահմաններում, 2002 թվին ծնված Տ.Ե.-ի մայրը հաղորդում է տվել, որ թիվ 19 դպրոցի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Ռ.Դ-ն դանակահարել է որդուն: Կատարվում է նախաքննություն:

Կատեգորիա: Դեպքեր | Դիտումներ: 3232 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0