Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 24 » Գյումրիից կարելի է թռչել նաև Դոնի Ռոստով. նոր ավիաընկերություն է մուտք գործում
20:13
Գյումրիից կարելի է թռչել նաև Դոնի Ռոստով. նոր ավիաընկերություն է մուտք գործում

     Սկսված դեկտեմբերի 2-ից և հաջորդող բոլոր ուրբաթ օրերին Գյումրիի «Շիրակ օդանավակայանից «Ուրալյան ավիաուղիներ»-ը թռիչքներ կիրականացնի դեպի Դոնի Ռոստով և հակառակ ուղղություններով: Իսկ Դոնի Ռոստով-Երևան և հակառակ ուղղություններով թռիչքներ կկազմակերպվեն շաբաթական 6 անգամ: Այս մասին գրում է tert.am-ը։

   «Ծրագրեք ձեր ձմեռային արձակուրդներն անցկացնել Հայաստանում, քանի որ այն ձմռանը նույնքան գրավիչ է, որքան ամռանը»,- նման գովազդող բովանդակությամբ տեղեկություններ են տեղադրված ավիաընկերության կայքում:

    Նաև ռուսաստանցի զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում լինել Ծաղկաձորում, Սևանում և Ջերմուկում, համտեսել հայկական խոհանոցի կերակուրները:

      Նշենք, որ «Ուրալյան ավիաուղիներ»-ը ավելի վաղ մուտք գործած «Պոբեդա» ավիաընկերության հատուկ զեղչերի գնային քաղաքականությունը չունի:

Կատեգորիա: Տնտեսություն | Դիտումներ: 977 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0