Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 3 » Գյումրիի մի շարք տեղամասերում ձայների վերահաշվարկ կանցկացվի
19:49
Գյումրիի մի շարք տեղամասերում ձայների վերահաշվարկ կանցկացվի

    Գյումրիում մի շարք ընտրական տեղամասերում վերահաշվարկ կկատարվի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Գյումրիում ընտրական գործընթացը կանոնակարգող թիվ 34 ԸԸՀ նախագահ Էդվարդ Բաղրամյանը:

   Թիվ 34 ԸԸՀ-ն վերահաշվարկի մասին պահանջներ ստացել է «Բալասանյան» դաշինքից՝ 10 ընտրատեղամասերում, ԲՀԿ-ից՝ 6 ընտրատեղամասերում, «Համախմբում» կուսակցությունից՝ 4 ընտրատեղամասում:

    Քվեների վերահաշվարկի մասին դիմում ներկայացրել է նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը՝ 10 ընտրատեղամասերում: Ընտրական օրենսգրքով սահմանված վերահաշվարկի վերաբերյալ պահանջ է ներկայացրել է նաև ՀԱԿ-ը, սակայն, Էդվարդ Բաղրամյանը նշեց, որ դեռևս չի կարող հստակեցնել, թե ՀԱԿ-ի ներկայացրած պահանջը քանի ընտրատեղամասի է վերաբերվում:

   Քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպության կողմից նշված տեղամասերում վերահաշվարկը կսկսվի հոկտեմբերի 4-ից  և կիրականացվի 5 օրերի ընթացքում:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 99 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0