Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 2 » Գյումրիի 34/29 տեղամասում դեմ ՔՊ ներկայացուցիչը պահանջեց, որ ԲՀԿ ներկայացուցիչը չգրանցի ընտրողների համարները
11:51
Գյումրիի 34/29 տեղամասում դեմ ՔՊ ներկայացուցիչը պահանջեց, որ ԲՀԿ ներկայացուցիչը չգրանցի ընտրողների համարները

   Գյումրիի 34/29 ընտրատեղամասում որոշ կուսակցությունների ներկայացուցիչների ձեռքին ցուցակներ կան:

     «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչը պահանջեց հանձնաժողովի նախագահից արգելել ցուցակում ընտրողի ընտրական համարը գրանցել: Այս մասին տեղեկացնում է tert.am-ը:

   Ըստ նրա՝ «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցչի ձեռքի ցուցակում հերթականությամբ գրանցվում է տեղամաս ներկայացածի ընտրահամարը: 

     ԲՀԿ կուսակցության ներկայացուցչին զգուշացվեց և պայմանավորվեցին, որ միայն քանակ նշել:

     «Ընտրական համարը չնշել, միայն քանակ»,-ասաց հանձնաժողովի նախագահը:

   Նշենք, որ 34/29 ընտրատեղամասում ժամը 11:00-ի դրությամբ իր քաղաքացիական պարտքն էր կատարել ընդամենը 50 ընտրող: Ընդհանուր ընտրողների քանակը 914 է:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 676 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0