Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 3 » Գյումրի ԲԿ-ում նվազել է ստենտավորման գները՝ որակը չի տուժելու (Տեսանյութ)
18:24
Գյումրի ԲԿ-ում նվազել է ստենտավորման գները՝ որակը չի տուժելու (Տեսանյութ)

      Գյումրի բժշկական կենտրոնը վերանայել է սրտի դեղապատ ստենտավորման գնային քաղաքականությունը՝ վիրահատության արժեքը նվազել է: 1 մլն 800 հազար դրամը սեպտեմբերի մեկից դարձել է 1 մլն 100 հազար դրամ: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Գյումրի բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահկյանը:

              «Գնի նվազումը չի անրադառնալու որակի վրա: Նախարարի այցի ժամանակ եղավ քննարկում գների նվազեցան մասին և մենք առաջինը արձագանքեցինք այդ ծրագրին: Նախկինում մենք բնակչությանը օգնում էինք զեղչերի տարբերակով և հնարավորություն էինք տալիս, ըստ պայմանագրի այդ 1 միլիոն 800 հազարը վճարեր քիչ-քիչ, սակայն, հիմա այդ հնարավորությունը չի լինի, քանի որ միանգամից 700 հազար դրամով գինը նվազել է»,-ասում է Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը:

     Գնային առումով պայմանավորված քաղաքացիներից շատերը ցանկանում են մեկնել հարևան Վրաստան՝ ստենտավորման համար: Գյումրի ԲԿ-ի տնօրենը այս առիթով ասում է, որ պետք է զգուշանալ կեղծ ստենտների տեղադրումից: Վերջին շրջանում աճել է վերափաթեթավորված ստենտների վաճառքի թիվը:

          Մանրանասները՝ տեսանյութում

 

Հեղ. Սուսաննա Մկրտչյան

Տեսանյութը, լուսանկարները՝ հեղինակի

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 335 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0