Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 9 » Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին «MAN»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կան տուժածներ
21:46
Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին «MAN»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կան տուժածներ

     Նոյեմբերի 9-ին, ժամը 16.09-ին տեղեկություն է ստացվել, որ Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին՝ Անիպեմզա գյուղի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

       ԱԻՆ-ի փոխանցմամբ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

  Պարզվել է, որ Հ-17 ավտոճանապարհի Անիավան-Բագրավան հատվածի 2-րդ կմ-ին «MAN» մակնիշի 304 LS 61 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ 1973 թ. ծնված Գ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 4 մետր) և կողաշրջվել:

   Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին և ուղևոր՝ 1970 թ. ծնված Վ. Կ.-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջիններս հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

    Իսկ Գյումրի Բժշկական կենտրոնի մամուլի պատասխանատու Նարեկ Կիրակոսյանը IGyumri.com-ի հետ զրույցում պարզաբանեց, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում․

    «Ժամը 16:30-ի սահմաններում Գյումրի ԲԿ է ընդունվել ՃՏՊ-ի հետևանքով տուժած քաղաքացիներ: Վերջիններիս մոտ ախտորոշվել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Հոսպիտալացված քաղաքացիներին ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն: Նրանց կայնքին վտանգ չի սպառնում»,- ասաց մամուլի պատասխանատուն։

Հեղ․ Սուսաննա Մկրտչյան

Կատեգորիա: Դեպքեր | Դիտումներ: 467 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0