Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 30 » Գյումրեցի ծանրորդ Գոռ Մինասյանը հատուկ շքանշանի կարժանանա
21:34
Գյումրեցի ծանրորդ Գոռ Մինասյանը հատուկ շքանշանի կարժանանա

    «Ոսկե Մանգուստ» միջազգային մարզական ամենամյա մրցանակաբաշխությանը մասնակցելու նպատակով դեկտեմբերի 2-ին Ուկրաինայի Օդեսա քաղաք կմեկնեն Ռիոյի ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ծանրորդ Գոռ Մինասյանը (105+ կգ) և նրա անձնական մարզիչ Հակոբ Փիլոսյանը,- հայտնում է «panorama.am»-ը:

     Կազմակերպիչները մրցանակներ են նախապատրաստել սպորտին և մարզաշխարհին երկար տարիներ նվիրված անձանց համար: Մեծարվում են տարբեր մարզաձևերի մարզական տարվա չեմպիոնները, նրանց մարզիչները, ինչպես նաև սպորտի մասսայականացման և տարածման գործում մեծ ավանդ ունեցող անձինք:

    Մրցանակաբաշխությանը մասնակցելու են մարզիկներ և մարզիչներ ավելի քան 10 երկրներից: Հայաստանից միջոցառմանը մասնակցելու համար հրավիրվել են անձամբ Գոռ Մինասյանը և Հակոբ Փիլոսյանը, որոնց, ըստ կազմակերպիչների տարածած հաղորդագրության, հանձնվելու է «Սպորտում ունեցած հատուկ ավանդի և սպորտի զարգացմանը նպաստելու համար» շքանշաններ:

Կատեգորիա: Գյումրի սպորտ | Դիտումներ: 887 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0